ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց կթողնի Սպիտակ տան թղթակիցների ասոցացացիայի ընթրիքը (WHCA), որը նախատեսված էր ապրիլի 29-ին: Այս մասին Թրամփը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Ես այս տարի ներկա չեմ գտնվի թղթակիցների ասոցացիայի ընթրիքին: Բոլորին ամենայն բարիք եւ հաճելի երեկո մաղթենք»,-գրել է Թրամփը:
Միջոցառումը բաց թողնելու պատճառները նա չի հայտնել:
WHCA-ում հայտարարել են, որ ընթրիքը տեղի կունենա նաեւ առանց Թրամփի: