Կիրակի առավոտյան Չինաստանի հատուկ վարչական շրջանում` Հոնկոնգում, թեթեւ շարժիչային ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հաղորդում է South China Morning Post-ը:
Միջադեպը տեղական ժամանակով տեղի է ունեցել 11.17-ին` Մաանշան առափնյա շրջանոում: Նշվում է, որ ինքնաթիռն ընկել է գոլֆի դաշտի մերձակայքում գտնվող ծառերի վրա: