Իրանի նախագահ Հասան Ռուհանին որոշում է ընդունել մայիսին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվել պաշտոնավարման երկրորդ ժամկետում: Այս մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ Հուսեյն Ալի Ամիրին, հաղորդում է IRNA-ն:
«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում պարոն Ռուհանին հանգել է եզրակացության, որ կմասնակցի նախագահական ընտրություններին»,-ասել է նա:
Նախագահական ընտրությունները տեղի կունենան 2017-ի մայիսի 19-ին: