News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ավստրալիան եւ Ինդոնեզիան հայտարարել են իրենց հարաբերությունների լիովին վերականգնման մասին պաշտպանության ոլորտում` առնվազն երկու ամիս անց, երբ երկրները դադարեցրեցին ռազմական համագործակցությունը:

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլը այս մասին հայտնել է Սիդնեյում Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ: Նրանք նաեւ հաստատել են ավելի վաղ համաձայնագրում ընդունված պարտականությունները` այս տարի առեւտրի ազատության մասին:

Ռազմական ոլորտում հարաբերությունների ճգնաժամը երկու երկիրների միջեւ տեղի է ունեցել սկանդալի պատճառով, երբ Պերտայի ավստրալական ռազմական բազայում ինդոնեզիական բանակին եւ «Պանչա Սիլա» պետական գաղափարախոսություն ծաղրող նյութեր են հայտնաբերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ