Իլյուզիոնիստ Դերիլ Իսթոնը, ով հայտնի է իր աճպարարությամբ, մահացած է հայտնաբերվել հոլիվուդյան Magic Castle ատրակցիոնի պահարանում: Կալիֆորնիայի իշխանությունները նրա մահն ինքնասպանություն են համարում, հաղորդում է Americaru-ն:
Մահացած աճպարարին հայտնաբերել են այցելուները շաբաթ երեկոյան 7:30-ին: 61-ամյա աճպարարը միայն ներքնազգեստով է եղել, իսկ գլխին պարկ է եղել: Ըստ երեւույթին, նա ինքն իրեն խեղդել է: