News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որտեղ մասնավորապես խոսել է ԱՄն միգրացիոն քաղաքականության եւ Մերձվոր Արեւելքում Վաշինգտոնի գործողությունների մասին, հաղորդում է ABC News-ը:

Իր նամակում, որտեղ ավելի քան 3,5 հազար բառ է գործածվել, Ահմադինեժադը դատապարտել է ՄԱԿ-ում Վաշինգտոնի «առաջնային ազդեցությունը», ինչպես նաեւ օտարերկրյա պետությունների գործերին միջամտությունը, ինչը ըստ նրա հանգեցրել է «անկայունության, պատերազմի, տարաձայնությունների, սպանության»: Նա նաեւ ընդգծել է, որ «ժամանակակից ԱՄՆ-ը պատկանում է բոլոր ժողովուրդներին»:

Ահմադինեժադը հայտարարել է, որ Թրամփին ուղղված նամակը հանձնել է Թեհրանում Շվեդիայի դեսպանատուն, որը ներկայացնում է Վաշինգտոնի շահերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ