Ֆիլիպինների բանտերից մեկում պատիժը կրող 13 բանտարկյալներ փախել են բանտից: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսում գտնվող Պամպանգա գավառի Սան-Ֆերնանդո քաղաքում:
Տեղի ոստիկանության տվյալներով` կալանավորները կարողացել են ազատվել պատուհաններին մետաղե ճաղավանդակներից եւ այսպիսով փախել իրենց խցերից:
Ձերբակալվածները պատիժ են կրել թմրավաճառության պատճառով: