Լոնդոնի հարավ-արեւելքում ավտոմեքենայի վրաերթի հետեւանքով տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում: Այս մասին հայտնել է Լոնդոնի ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ըստ տվյալների` «մեկ մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, մյուս երկուսը` ծանր, բայց կայուն»: Մյուս տուժածները կյանքի համար անվտանգ վնասվածքներ են ստացել:
Մարդկանց վրաերթի ենթարկած Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է ոստիկանների կողմից: Նրան կասկածում են անսթափ վիճակում տրանսպորտային միջոցի կառավարման մեջ: