News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) կոչ են արել շփման գծին մոտեցված ծանր զինտեխնիկան պահել իրենց այժմյան դիրքերում եւ թույլ տալ զոհվածների մարմինների տարհանումը: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:

«Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարություններից, նաեւ այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձան փետրվարի 25-ի վաղ առավոտյան շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կոպիտ խախտում է եղել, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի: Որոշ մարմիններ մնում են չեզոք գոտում: Կողմերը իրար են մեղադրում հարձակման փորձի մեջ:

Համանախագահները կոչ են անում կողմերին՝ շփման գծին մոտեցված ծանր զինտեխնիկան պահել իրենց այժմյան դիրքերում և ապահովել զոհվածների մարմինների տարհանումը, ինչպես պայմանավորվել են նախօրեին՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ

Համանախագահները նաև կողմերին հիշեցնում են ուժի կիրառումից զերծ մնալու իրենց պարտավորվածությունների մասին»,- ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ամենաշատ