Մոտ քառասուն ավտոմեքենաներ են բախվել Կանադայի ամենախոշոր` Տորոնտո քաղաքի ավտոճանապարհներից մեկում, հաղորդում է CBC հեռուստաալիքը:
Ոստիկանության ներկայացուցիչ Օնտարյո Ջեյմի Ռոջերսի խոսքով` յոթ մարդ տուժել եւ հոպիտալացվել է, հիմնականոմ մարդիկ կոտրվածքներ են ստացել: Այժմ նրանց կյանքը վտանգի մեջ չէ: Ճանապարհի այն հատվածում, որտեղ տեղի է ունեցել ՃՏՊ-ն, երթեւեկությունն արդեն վերականգնված է:
Ներկա պահին ոստիկանությունը պարզաբանում է այդքան խոշոր վթարի պատճառները: