BMW մեքենան, որում սպանվել էր ամերիկացի ռեփեր Թուփաք Շաքուրը, աճուրդի է հանվել, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով TMZ կայքը:
Մեքենայի, որի վրա դեռ պահպանվել են գնդակների հետքերը, գինը կազմում է 1,5 մլն դոլար: Նշվում է որ սակարկումներ չեն լինելու: Պարբերականը չի հայտնում ոչ աճուրդի տան անվանումը, ոչ գնորդին ընտրելու մեթոդը: Հայտնի է, որ ռեփերի սպանությունից հետո մեքենան մի քանի տեր է փոխել:
Թուփաք Շաքուրը սպանվել էր Լաս Վեգասի արվարձանում, 1996 թվականին: Մեքենայի ղեկին եղել է ռեփեր Շուգ Նայթը, որը կենդանի էր մնացել: Մարդասպաններին մինչ օրս չեն հայտնաբերել: