News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բիզնեսով զբաղվողներին հնարավորություն է տրվում ինքնուրույն լրացնել մաքսային հայտարարագիրը: Այս մասին, Պետական եկամուտների կոմիտեի եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստի ժամանակ նշել է ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանը:

Քննարկվել է էլեկտրոնային եղանակով մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու կարգը, ինչը կոմիտեի ղեկավարի գնահատմամբ՝ նոր մոտեցում է. «Բիզնեսով զբաղվող քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվում ինքնուրույն լրացնել մաքսային հայտարարագիրը»: Օրակարգի մյուս հարցով ներկայացվել են Հարկային օրենսգրքի կիրառությունն ապահովող՝ ՀՀ կառավարության մի շարք որոշումների նախագծեր, այդ թվում զրոյական դրույքաչափով հարկվող ԱԱՀ գործարքների գծով փոխհատուցումների պարզեցված ընթացակարգի մասին: «Առաջարկվում է մինչեւ 20 միլիոն դրամ հայտերի դեպքում պարզեցված ընթացակարգով, 4 աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպել ԱԱՀ վերադարձը հայտարարատուին: Համաձայն վիճակագրության, 2016 թվականի ընթացքում 563 դեպքից 324-ը, մոտ 60 տոկոսը, մինչեւ 20 միլիոն դրամի չափով  հետ վերադարձված գումարներն են: Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված հերթական քայլով էականորեն բարելավվելու է հարկ վճարողների ԱԱՀ-ի վերադարձի գործընթացը՝ խթանելով բիզնեսի զարգացումը»,-շեշտել է կոմիտեի ղեկավարը:

Վարդան Հարությունյանը կարեւորել է հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը: Իրենց հերթին արդյունավետ գնահատելով վերջին շրջանում ՊԵԿ-հասարակություն երկխոսության ակտիվացումը, հասարակական կառույցների ներկայացուցիչները վստահեցնում են, որ բարձրացված հարցերն արագ լուծում են ստանում. «Նոր հարթակի միջոցով հնարավորություն ենք ունենում ոչ միայն ակտիվ մասնակցել նախագծերի քննարկմանը, այլեւ ոլորտի պատասխանատուների հետ անմիջական քննարկել գործնականում ի հայտ եկած խնդիրներն ու խոչընդոտները»,-ընդգծել է Եվրոպական բանկի գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գեւորգ Պողոսյանը:

Ակտիվ քննարկումներ են ծավալվել նաեւ հորիզոնական մոնիթորինգի համակարգի կիրառման, եկամտային հարկով հարկման բազայի վերահաշվարկման  առանձին դեպքեր սահմանելու եւ այլ հարցերի շուրջ: Ներկայացվել են կառուցողական առաջարկներ՝ կարճ ժամանակահատվածում ակնկալելով բարեփոխումների էական արդյունք:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ