Ադրբեջանական զինուժը երեկ` փետրվարի 26-ին, ուշ երեկոյան կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի վրա:

NEWS.am-ի թղթակցին Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը հայտնեց, որ բարեբախտաբար, կորուստներ չկան:

«Ժամը 23,30-ի սահմաններում է ադրբեջանական կողմը կրակել գյուղի վրա, ոչ մի կորուստ չունենք: Բայց փետրվարի 25-ին, երբ կրկին գյուղի վրա կրակել են, կով է սատկել, մի քանիսն էլ վնասվածք են ստացել»,- ասաց գյուղապետը:

Գյուղում այս պահին հանգիստ է: