ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականի դիմում 15-օրյա ժամկետը լրացել է եւ ԱԺ թիվ 18 արձանագրությամբ դադարեցվել է Իշխան Զաքարյանի լիազորությունները (ֆոտոռեպորտաժ):

Այս մասին ասյօ՝ր փետրվարի 27-ին, ԱԺ հերթական քառօրյայի սկզբում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«ՀՀ նախագահն առաջարկել է Վերահսկիչ պալատի նախագահ նշանակել Լեւոն Սուրենի Յոլյանին»,-ասաց ԱԺ նախագահը:

Նշենք, որ Լեւոն Յոլյանը եղել է Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ, էներգետիկայի նախկին նախարար: Նա այս պահին հանդիպումներ է ունենում Ազգային ժողովի խմբակցությունների հետ` ներկայացնելով իր մոտեցումները Պալատի գործունեության հետ կապված: Առաջին հանդիպումն անցկացվել է ԲՀԿ խմբակցության հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ պատճառաբանելով, որ պատրաստվում է գլխավորել Գագիկ Ծառուկյանի գլխավորած  դաշինքի նախընտրական շտաբը: