News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն ընտրակաշառքի մասին խոսակցություններին ծանոթ չէ: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Նա նշել է, որ ինքը բարեգործություն է անում, որը կապ չունի ընտրակաշառքի հետ. «Այո, անում եմ, բայց դա ի՞նչ կապ ունի ընտրակաշառքի հետ»։

Ինչ վերաբերում է Հեղինե Բիշարյանի հետ հարաբերություններին, քանի որ երկուսն էլ առաջադրվել են նույն ընտրական տարածքում (Մալաթիա Սեբաստիա-Շենգավիթ), Ալեքսանյանն ասաց. «Մենք միշտ էլ հաշտ ենք։ Ինքը միշտ էլ Շենգավիթ համայնքից դրել է, հիմա մենք մեղավո՞ր ենք որ այդ երկու համայնքը իրար միացրին»:

Հայտնի գործարարի խոսքով, միայն ընտրությունը ցույց կտա, թե Հանրապետականը քանի տոկոս ձայն կհավաքի, իսկ եթե ինքը հանկարծ չանցնի, ապա կշարունակի բարեգործություն  անել։

Լրագրողների հաջորդ հարցադրմանը, թե այսքան տարի եղել է ԱԺ պատգամավոր, հիմա ի՞նչ անելիք ունի, որ կրկին ուզում է պատգամավոր դառնալ՝ հաշվի առնելով իր պասիվությունն ԱԺ-ում, Սամվել Ալեքսանյանն արձագանքեց. «Լիքը, լիքը գործ եմ արել... Բայց ո՞վ ասաց, որ մենք սուտ ենք խոսում, ես սուտ չեմ խոսելու։ Իսկ եթե ձեզ հետաքրքրում է, եկեք քարոզարշավի ու կիմանաք։ Հիմա խի՞ ասեմ ձեզ, մեկ էլ գնաք ուրիշներին ասեք»,- ասաց Ալեքսանյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ