News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանը ներկայում գտնվում է կարեւոր փոփոխությունների նախաշեմին, եւ այս Ընտրական օրենսգիրքը հիմնականում ուղղված է ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանն ու ամրապնդմանը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, Հայաստանյան ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ առաքելության ղեկավարը դեսպան Ժան Պետերսոնն է:

Նախարարը պատվիրակության առաջարկով ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների շրջանակում ՀՀ ընտրական նոր օրենսգրքի մշակման գործընթացը, քաղաքական կոնսենսուսի արդյունքում դրանում կատարված փոփոխությունները՝ մասնավորապես անդրադառնալով ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակմանն ու անձի նույնականացման համար կիրառվող տեխնիկական սարքերի ներդրմանը:

Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը ներկայում գտնվում է կարեւոր փոփոխությունների նախաշեմին, եւ այս Ընտրական օրենսգիրքը հիմնականում ուղղված է ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանն ու ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է նաեւ պատվիրակությանը հետաքրքրող այլ հարցերի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ոստիկանությունն իրավապահ համակարգում ամենաբարձր վստահություն վայելող կառույցն է. հրապարակվել են հարցման արդյունքները
Միջոցառմանը ներկա էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՆԳ նախարարի…
Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահից պահանջել է վերացնել Մինսկի խումբը
Ասել է, թե «ղարաբաղյան հակամարտությունն արդեն կարգավորված է»․․․
Ամենաշատ