News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


Այս Ընտրական օրենսգրքի ամենամեծ առավելությունն այն է, որ բացառում է կարուսելը, հետեւաբար՝ ընտրակաշառք բաժանելու որեւէ շարժառիթ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, Ազգային ժողովում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

«Ինձ ավելի շատ զարմացնում է այն, որ նստած քաղաքական ուժերը ընտրակաշառքի մասին խոսում են այնպես, կարծես թե իրենք այսպես կուսական կեցվածք ունեն:  Գնացեք Գյումրիում հարցրեք՝ ով էր ընտրակաշառք բաժանում եւ ով է բարձրացրել ընտրակաշառքի գինը: Գնացեք գյումրեցիներին հարցրեք, ու կպարզվի, որ ընտրակաշառքն այնպես չի, որ ակնհայտորեն վերագրում են միայն իշխանական ուժին, բոլորն՝ առանց բացառության, այդ արատն օգտագործում են»,- ընդգծեց Խոսրով Հարությունյանը:

Նրա այս հայտարարությունը թեժացրեցին մթնոլորտը խորհրդարանում: Մասնավորապես, ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք չեն բաժանում ընտրակաշառք, թող չասի՝ առանց բացառության:

ՀԱԿ ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ իր հերթին՝ ասաց. «Կոնգրեսը երբեք ընտրակաշառք չի բաժանել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ