News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կողմից ձեռնարկվող վերջին քայլերը՝ բլոգեր Ալեքսեյ Լապշինի նկատմամբ քրեական գործ հարուցելու, Բաքու արտահանձման պահանջ դնելու, Արցախ այցելած ԵԽ պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հայտարարելու, հուշում են մեկ բան՝ Ադրբեջանը հակադրվում է քաղաքակրթության բոլոր հնարավոր չափանիշներին, դառնում է անկանխատեսելի, վտանգավոր: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից հարձակման վերջին փորձը Հայաստանի Զինված ուժերի կողմից կանխվեց ոսկերչական ճշգրտությամբ: Ֆարմանյանը նկատեց, որ միջազգային հանրության արձագանքը համարժեք չէ ստեղծված իրավիճակին. «ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը ոչ համարժեք էր ստեղծված իրավիճակին, այն պարագայում, երբ հայկական ԶՈՒ-ն ներկայացրել է բոլոր հնարավոր փաստարկները, որոնք վկայում են, թե կողմերից որն է խախտել հրադադարի ռեժիմը, ով է ձեռնարկել ռազմական էսկալացիայի փորձ»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ կողմերի միջև հավասարություն դնող հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս, բացի նրանից, որ ծխածածկույթ են հանդիսանում Ադրբեջանի համար՝ նման քայլերն իրականացնելու համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարությունում հիշեցնում են կողմերին ուժի կիրառումից զերծ մնալու իրենց հանձնառությունների մասին։ «Համանախագահները կոչ են անում կողմերին ավելի վաղ շփման գծին մոտեցված ծանր ռազմական տեխնիկան պահել ներկա դիրքերում և թույլ տալ վերցնել մահացածների մարմինները, ինչպես երեկ համաձայնեցվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ»,– ասված էր համանախագահների հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ամենաշատ