News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Փետրվարի 26-ին, ժամը 6.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1965 թ. ծնված Աշխեն Ս.-ն, 1985 թ. ծնված Նելլի Հ.-ն, 1996 թ. ծնված Լուիզա Ն.-ն եւ 1990 թ. ծնված Արթուր Բ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 4-ի սահմաններում, թունավորվել են իրենց տանը՝ խոհանոցում տեղադրված ջեռուցման կաթսայից արտանետված շմոլ գազից:

Կատարվում է հետաքննություն:

***

Փետրվարի 26-ին, ժամը 21.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տարոն 2 թաղամասի բնակարաններից մեկից շտապօգնության խումբն իրենց մոտ է տեղափոխել 1981 թ. ծնված Գայանե Ե.-ին, 2003 թ. ծնված Քրիստինե Բ.-ին, 2005 թ. ծնված Արսինե Բ.-ին եւ 2009 թ. ծնված Ալեքս Ս.-ին:

Մեկնած օպերատիվ խմբին Գայանե Ե.-ն բացատրություն է տվել, որ թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, իր տատի բնակարանում, լոգարանից գազի արտահոսքի հետեւանքով:

Կատարվում է հետաքննություն:

***

Փետրվարի 26-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 2004 թ. ծնված Արմեն Ա.-ն, 2010 թ. ծնված Արամե Ա.-ն եւ 2011 թ. ծնված Ալլա Ա.-ն:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 23.30-ի սահմաններում, իրենց բնակարանի հյուրասենյակում տեղադրված գազի վառարանից առաջացած շմոլ գազի արտահոսքից:

Կատարվում է հետաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Ամենաշատ