News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի նոր ընտրական օրենսգիրքը երրորդ հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ սահմանափակում է ընտրատեղամասերում դիտորդների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների թիվը, շոշափելի խոչընդոտներ հարուցելով ընտրությունների հանրային վերահսկողության այս հաստատությունների դեմ: Այս մասին հայտարարություն է տարածել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Ասպարեզ» օրաթերթի եւ www.asparez.am լրատվական կայքի խմբագիր Լեւոն Բարսեղյանը:

Նա, մասնավորապես, նշում է.

«Մասնավորաբար.

1. Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանվել է, որ ընտրատեղամասերում ներկայացուցիչ ունենալու իրավունք ունեն միայն այն ԶԼՄ-ները, որոնք իրենց անունից առնվազն մեկ տարի լրատվություն են տարածում, հիմնադիրը, եւ, անկախ իր հիմնադրած ԶԼՄ-ների թվից, կարող է ընտրության ժամանակ ունենալ ԿԸՀ-ում հավատարմագրած ոչ ավելի քան 50 ներկայացուցիչ: Ընդ որում գործունեության մեկ տարվա սահմանափակումը չի տարածվում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ԶԼՄ-ների վրա:

2. Ընտրական օրենսգրքի 65-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվել է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովն իր անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով իրավունք ունի սահմանափակել քվեասենյակում գտնվող դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ընդհանուր թիվը մինչեւ 15 հոգի, եթե այդ անդամների մասնավոր կարծիքով ԶԼՄ ներկայացուցիչների եւ դիտորդների թիվը խաթարում է քվեարկության բնականոն ընթացքը, ընդ որում այսպիսի սահմանափակում կիրառելու դեպքում այն չի տարածվում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունների ներկայացուցիչների վրա:

Այս սահմանափակումների հետ մեկտեղ, անհիմն խտրականություն է սահմանվում լրատվամիջոցների տեսակների միջեւ: Մասնավորաբար. վերգետնյա հեռարձակում իրականացնող ԶԼՄ-ներից յուրաքանչյուրը ԿԸՀ-ում կարող է հավատարմագրած ունենալ անսահմանափակ թվով ներկայացուցիչների, իսկ տպագիր եւ համացանցային ԶԼՄ-ները՝ ոչ ավելի քան 50: Սրա հետ մեկտեղ, մեկ տեղամասում կարող են ներկա լինել բոլոր հեռարձակող ԶԼՄ-ներից (Հայաստանում այդպիսիք մոտավորապես 50 են) մեկական աշխատանքային խումբ (լրագրող եւ նկարահանող օպերատոր/լուսանկարիչ)՝ մոտավորապես 125 հոգի, իսկ տպագիր  եւ համացանցային ԶԼՄ-ներից առավելագույնը 15 հոգի, եթե որեւէ դիտորդ չկա տեղամասում, իսկ դիտորդի առկայության դեպքում՝ ավելի պակաս: Այսինքն ըստ օրենսդիրի, տեղամասում հեռարձակող ԶԼՄ-ների 100-125 ներկայացուցիչը ոչ մի կերպ չեն կարող խաթարել քվեարկության բնականոն ընթացքը, իսկ թերթերի 16 լրագրողներ կամ ընդհանուր թվով 16 դիտորդն ու թերթի/կայքի լրագրողը կարող են խոչընդոտել այդ բնականոն ընթացքը: Բացի այս ընտրատեղամասերից ընտրությունները լուսաբանելու իրավունքից զրկվել են մինչեւ մեկ տարեկան զանգվածային լրտավամիջոցները: 

Այս սահմանափակումները մշակելիս եւ ընդունելիս ՀՀ իշխանությունները չեն ունեցել որեւէ գործնական օրինակ այն բանի, թե ԶԼՄ-ներկայացուցիչների կամ դիտորդների կամ նրանց ընդհանուր թիվը երբեւէ խոչընդոտ է հանդիսացել քվեարկության բնականոն ընթացքը ապահովելու համար:  

Այս սահմանափակումները մշակելիս եւ ընդունելիս Հայաստանի քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ մատնացույց են արել դրանց անհիմն եւ ոչ ողջամիտ լինելը եւ կոչ են արել ՀՀ իշխանություններին հրաժարվել այդ մտադրությունից, սակայն՝ ապարդյուն:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը 2001-2016 թթ. իր ԶԼՄ-ներով («Ասպարեզ» ամսաթերթ, «Ասպարեզ» օրաթերթ, www.publicdata.am կայք) ՀՀ համապետական եւ տեղական բոլոր ընտրությունների ժամանակ առանց քանակական սահմանափակման տեղամասեր է պատվիրակել մինչեւ յոթ հարյուր ներկայացուցիչ, որոնք հրատապ տեղեկություններ են հաղորդել քվեարկության եւ քվեների հաշվարկի գործընթացների մասին: Սակայն այժմ նոր ընտրական օրենսգրքի վերոհիշյալ սահմանափակումների պատճառով ԺԱԱ ԶԼՄ-ները չեն կարողանալու իրականացնել անհրաժեշտ վերահսկողությունը իրենց ներկայացուցիչների միջոցով: Այսպիսով 2000 ընտրատեղամաս ունեցող Հայաստանում ԶԼՄ առավելագույնը 50 ներկայացուցիչ ունենալով տեղեկություններ հավաքելու եւ հաղորդելու գործառույթը վերոհիշյալ սահմանափակումների պատճառով դատապարտվել է ձեւականության:

Հաշվի առնելով ամբողջ վերոհիշյալը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը դիմում է ՀՀ Ազգային Ժողովին եւ բոլոր պատգամավորներին, կոչ անելով.

1. Շուտափույթ վերանայել ՀՀ Ընտրական օրենսգրքի վերոհիշյալ դրույթները, դրանցից վերացնել ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրման թվի եւ ընտրատեղամասերում դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների ընդհանուր թվի սահմանափակման հնարավորությունը:

2. Շուտափույթ վերանայել ՀՀ Ընտրական օրենսգրքի վերոհիշյալ դրույթները, դրանցից վերացնել ԶԼՄ տեսակների համար սահմանված խտրականությունը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ