1982–ին ծնված Հայաստանի քաղաքացին մահացել է հրազենային վնասվածքից մերձմոսկովյան Դոլգոպրուդնիում։

Ինչպես հաղորդում է 360tv.ru կայքը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները՝տղամարդու մարմինը գտել են լույս կիրակի գիշերը՝ Սվետսկոյ փողոցում գտնվող «Վոդնիկ» սրճարանի մերձակայքում։

Մերձմոսկովյան շրջանում առանց գրանցման բնակվող տղամարդը մահացել է Շտապօգնության մեքենայում՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքից։

Իրավապահ մարմինների աշխատակիցները դեպքի վայրում ատրճանակի 10Х32 տրամաչափի պարկուճ են գտել։  

Առգրավված է տեսախցիկների արձանագրությունը, օպերատիվ–քննչական աշխատանքներ են տարվում։ Քրեական գործ է հարուցվել «Սպանություն» հոդվածով։