News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահական ընտրություններում անկախ թեկնածու Էմանուել Մակրոնը կրճատում է «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենի հետ ունեցած ձայների տարբերությունը, հաղորդում է Bloomberg–ը։

Համաձայն վերջին հարցումների տվյալների՝ Մակրոնը ստացել է ֆրանսիացի ընտրողների 25 տոկոսի աջակցությունը։ Մարին Լը Պենի արդյունքը երկու տոկոսով ավելին է՝ 27 տոկոս։ Ֆրանսուա Ֆիյոնին աջակցում են ընտրողների 20 տոկոսը։

Իսկ Odox–ի հարցման տվյալներով՝ երկրորդ փուլում Մակրոնը կարող է հաղթել Լը Պենին՝ 61 տոկոսն ընդդեմ 39 տոկոսի հարաբերակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ