News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանը, իտարբերություն Ադրբեջանի, բնավ չի ցանկանում, որպեսզի մեր տարածաշրջանը եւս մեկ անգամ ընկղմվի պատերազմի մղձավանջի մեջ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ի առավոտյան, Բրյուսելի ԵԺԿ կենտրոնակայանում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Բելգիայի Թագավորությունում:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարին, Հայաստանում իրականացվող համընդգրկուն բարեփոխումների ընթացքին, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխություններից հետո կառավարման նոր համակարգի անցման, ժողովրդավարական հաստատությունների հետագա զարգացման եւ ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստությանը:

Սերժ Սարգսյանը եւ Ժոզեֆ Դոլը քննարկել են նաեւ միջազգային հարթակներում ԵԺԿ գործընկերների հետ Հայաստանի փոխգործակցությանը, ընդհանուր խնդիրներին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակել միջկուսակցական կապերի ամրապնդման վերաբերյալ:

Նշելով, որ Բելգիա իր աշխատանքային այցի ընթացքում Եվրամիության ղեկավարության հետ նախատեսված են հագեցած եւ բովանդակալից օրակարգով հանդիպումներ ու քննարկումներ, Հանրապետության նախագահը ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խորացման գործում մեծ դեր է վերապահել ԵԺԿ-ին՝ որպես Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ուժի: Նախագահ Սարգսյանը մեծապես կարեւորել է ԵԺԿ-ի հետ ՀՀԿ-ի համագործակցության շարունակական խորացումը եւ երախտագիտություն հայտնել Հայաստանին եւ ՀՀԿ-ին մշտապես սատարելու պատրաստակամության ու գործնական աջակցության համար:

Այդ համատեքստում կարեւորվել են նաեւ ԵԺԿ-ի հետ համագործակցությունը տարբեր միջխորհրդարանական հարթակներում՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանն ու ազատությունների երաշխավորմանը, ժողովրդավարական հաստատությունների զարգացմանը, սոցիալական, հումանիտար, մշակութային համագործակցությանը:

Հանրապետության նախագահը եւ ԵԺԿ նախագահը անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Սերժ Սարգսյանը ներկայացրել է հակամարտության կարգավորման հայկական կողմի մոտեցումները, իրավիճակը արցախա-ադրբեջանական շփման գծում, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտման, սադրիչ գործողությունների եւ իրավիճակի լարման մասին տեղեկություններ:

Նշելով, որ ԼՂ հակամարտությունը շարունակում է լրջագույն մարտահրավեր մնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ եվրոպական անվտանգության համար՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը, ինչպես եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում եւ, ի տարբերություն Ադրբեջանի, բնավ չի ցանկանում, որպեսզի մեր տարածաշրջանը եւս մեկ անգամ ընկղմվի պատերազմի մղձավանջի մեջ։ Հանրապետության նախագահը վերահաստատել է, որ Հայաստանը ջանքեր չի խնայելու ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ հասնելու հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչը, նախագահի համոզմամբ, նաեւ միջազգային հանրության հավաքական ընկալումն է:

Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵԺԿ նախագահին ս.թ. մարտի վերջին Մալթայում կայանալիք ԵԺԿ քաղաքական համաժողովին մասնակցելու հրավերի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը
Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկիին…
ՀՀ-ի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Հռիփսիմե Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում
Վերոհիշյալն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի և մեր տարածաշրջանի համար, հատկապես այս շրջանում, երբ Հայաստանի և Ադրբեջանի...
Ամենաշատ