News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ իշխանությունները զարմանալիորեն անտարբեր են բյուջեն վատնելու նկատմամբ։ Այս մասին փետրվարի 27–ին Ազգային ժողովում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ այս տարի ՀՀ բյուջե մուտքերը կաճեն 0.3 տոկոսով կամ 50 միլիոն դոլարով։ Սակայն կոռուպցիան ամենուր է, իսկ տնտեսության 40-60 տոկոսը ստվերային ոլորտն է։ 2014-2015–ին Հայաստան ներդրումները կրճատվել են 30 տոկոսով։ «Դա նշանակում է, որ մեր երկրին այլեւս չեն վստահում ո՛չ սփյուռքը, ո՛չ  աշխարհը։ Սակայն իշխանությունում ոչ ոք չի ասում՝ եկեք կտրենք գանձագողերի ձեռքերը, նրանց թույլ չտանք մոտենալ պաշտոններին։ Իսկ կառավարությունը չի էլ մտածում անհանգստանալ», –նշել է Մանուկյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ