News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը եւ նախագահի դուստր Իվանկա Թրամփը Վաշինգթոնում մասնակցել են նահանգային պարահանդեսին, հայտնում է The Telegraph-ը:

Սա առաջին միջոցառումն է, որը Մելանյա Թրամփը կազմակերպել է իր նոր կարգավիճակում: Երեկույթի թեման էր «Գարնանային թարմացումը»:

Պարբերականը նշել է, թե լուսանկարից դժվար է որոշել՝ պարահանդեսին այցելելու համար ինչ զգեստ է ընտրել նախագահի կինը, քանի ամբողջ հասակով լուսանկարներ չկան: Չի բացառվում, որ դա հատուկ դիտավորությամբ է արվել՝ հավանաբար առաջին տիկինը համարել է, որ վերջին շրջանում իր հանդերձանքի վրա ուշադրություն շատ է դարձվում:

Ինչ վերաբերում է Իվանկա Թրամփին, ապա նրան, ըստ երեւույթին, լրատվամիջոցների կարծիքն այնքան էլ չի մտահոգում: Նա «Ինսթագրամում» լուսանկար է հրապարակել, որում կեցվածք է ընդունել ամուսնու՝ Ջարեդ Քուշների հետ: Նա պարահանդեսի համար ընտրել է նյույորքյան J. Mendel ապրանքանիշի զգեստ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ