News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ադրբեջանական գրոհայինների դիակները չեզոք գոտուց տարհանվել են: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Դա տեղի է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների մասնակցությամբ: Գործընթացն ավարտվել է Երեւանի ժամանակով մոտ ժամը 17:00-ին: Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը նշում է, որ տարհանման գործընթացն իրականացվել է համաձայն փետրվարի 25-ին ձեռքբերված պայմանավորվածության, այսինքն այնպես, ինչպես սկզբնական շրջանում պնդել է արցախյան կողմը:

Մեկնաբանելով ադրբեջանական կողմի ուշացած փորձերը պնդելու, որ դիերն իբր գտնվել են ադրբեջանական կողմում, այլ ոչ թե չեզոք գոտում, Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ դա իրականությանը չի համապատասխանում: «Դիերը գտնվել են չեզոք տարածքում: Ադրբեջանական կողմի իրավիճակը խեղաթյուրելու փորձերը հետապնդում են այնպիսի պատկեր ստեղծելու նպատակ՝ իբր զոհվածները «հայրենիքի սահմանն են պաշտպանել», իսկ դա այդպես չէ: Զինվորները եւ սպաները զոհվել են հարձակվելիս»,- նշեց Դավիթ Բաբայանը:

«Դիերը գտնվել են չեզոք գոտում, եւ Ադրբեջանը չէր կարողանում իր ուժերով նրանց այնտեղից հանել: Կամ պետք է հատուկ գործողության դիմեր, ինչպես դա արեց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանական բանակը, երբ ադրբեջանական կողմը ստորաբար խոցեց շփման գծին մոտ թռչած ղարաբաղյան ուղղաթիռը: Այդ ժամանակ ադրբեջանական կողմը մի քանի օր շարունակ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին թույլ չէր տալիս ուղղաթիռին մոտենալ՝ խախտելով բոլոր գրված եւ բարոյական օրենքները»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ նախօրեին Ադրբեջանը ձախողել է մարմինները հանելու գործընթացը: «Ադրբեջանի իշխանությունները չեն համարձակվել դա երկրորդ անգամ անել՝ վախենալով սեփական հասարակության արձագանքից»,- նշեց Դավիթ Բաբայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ