News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի վերահսկիչ պալատի նոր ղեկավարը կընտրվի փետրվարի 28–ին։ Այս մասին փետրվարի 27–ին Հայաստանի խորհրդարանում հայտարարել է Ազգային ժողովի Հաշվիչ հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։ Գաղտնի քվեարկությունը տեղի կունենա 12։30–ից 13։30–ը։

Լեւոն Յոլյանի թեկնածությունն առաջարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախկին ղեկավար Իշխան Զաքարյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2007–ից, փետրվարի կեսերին հրաժարական տվեց։ Այժմ նա ղեկավարում է «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբը։

Լեւոն Յոլյանը նախկինում եղել է Վերահսկիչ պալատի փոխնախագահ, ապա կարճատեւ ժամանակով՝ էներգետիկայի ու բնական ռեսուրների նախարար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ