News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Փետրվարի 13-ի գիշերը երկու տղամարդ մտել են Վարդաշենի փողոցի 12 փողոցի տներից մեկը: Քիչ անց հայհոյանքի ձայներ են լսվել, ներս մտածների հետ եւս 2 հոգի վիճելով դուրս են եկել, ամեն ինչ ավարտվել է դանակահարությամբ եւ մահով:

Արդեն հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վերքերով մի տղամարդու են հիվանդանոց տեղափոխել, վիճակը ծանր է: Սամվել Ս.-ն ի վիճակի չէր հաղորդում տալու: Փոխարենը հիվանդանոցում էր դանակահարվածի ընկերը: Նա ոստիկաններին պատմել է. «Գնացել ենք իրենց փողոցը, տոնը իրար հետ խոսում էինք, բրդբրդում էին Սամոյին, ասում էին՝ էդքան լավություն ենք արել քո համար, արա: Սամոն էլ ասում էր՝ դե էդ իմ հացի փողն ա, ախպեր, ես տվել եմ քեզ, որ քո հարցերը լուծես, ինձ էլ քիչ-քիչ տաս, ես էլ իմ տունը պահեմ: Դուրս ենք գալիս դուրս, էդ ժամանակ վիճաբանություն ա լինում Սամվելի հետ, խփում են»:

Ոստիկանները հանցագործության վայրում հայտնաբերել են սեղանին դրված ուտելիք ու շշեր: Վեճի մասնակիցները, հավանաբար, խմիչքի ազդեցության տակ են եղել:

Ավելի ուշ ոստիկանները պարզել են, որ դանակահարողը Վարդաշենի 12 փողոցի բնակիչ Աբրահամ Ա.-ն: Վերջինս ոստիկաններին ասել է, որ ընկերոջը պաշտպանելու համար է նման քայլի գնացել: Տուժողին ոչ թե ինքը, այլ ընկերն էր պարտք, որն այդ գիշեր իրենց տուն էր եկել. «Եկել էին, տաքսու մեջ կռիվ էին անում, պարտքատիրոջը դանակով խփել եմ»:

Իսկ պարտք վերցրած ընկերն էլ այսպես է ներկայացրել դեպքը. «Էտի ըննենց փող չի, որ նեղություն կտար ինչ-որ մեկին, տենց մեծ փող չի: Մի կաթիլ մեղրի պատմությունն ա: Դաժե, ես զարմացել եմ, որ հետո ինքը ինչ-որ հիվանդանոցում ա, եսիմ ինչ, ես տեղյակ չեմ»:

Ավելի ուշ Սամվել Սահակյանը հիվանդանոցում մահացել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Ապրիլի 24-ին` ժամը 00:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել...
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Ամենաշատ