News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը` «Հաց բերողը», որը փետրվարի 10-ից հացադուլի մեջ է, առ այսօր որեւէ դեղամիջոց չի ընդունել իր հիվանդությունների հետ կապված: Այս մասին հայտարարություն են տարածել նրա պաշտպաններ Դավիթ Գյուրջյանը, Տիգրան Եգորյանն ու Վահե Գրիգորյանը:

«Փետրվարի 10-ից առ այսօր Արթուր Սարգսյանը հացադուլի մեջ է: Այս ամբողջ ընթացքում նա չի ընդունել որևէ դեղամիջոց իր հիվանդությունների հետ կապված, այդ թվում՝ ցավազրկող դեղամիջոցներ, ինչը պայմանավորված է հացադուլով. ընդունելու դեպքում դեղամիջոցները էլ ավելի կվատթարացնեն նրա առողջական վիճակը՝ հատկապես կապված աղեստամոքսային համակարգի խնդիրների հետ: Այս ողջ ընթացքում Սարգսյանի առողջական վիճակը վատթարանում է, նրա մոտ առկա են ցավեր ողնաշարի և ոտքերի հատվածում (պայմանավորված Բեխտերևի հիվանդությամբ), աչքերի ցավեր լույսից, որովայնի ցավեր: Վերջին 10 օրվա ընթացքում նաև արցունքակալում են Արթուր Սարգսյանի աչքերը, նա ունենում է գլխապտույտներ:

Փետրվարի 15-ից սկսած՝ Արթուր Սարգսյանի մոտ մի ժամանակ առ ժամանակ լինում են արյունային փսխումներ, հատկապես փետրվարի 23-ին դրանք օրվա ընթացքում կրկնվել են մի քանի անգամ և եղել են մեծածավալ:

Փետրվարի 25-ից սկսած՝ ֆիզիկական հյուծվածության հետևանքով Արթուր Սարգսյանն այլևս չի կարողանում քայլել անգամ բնական կարիքները հոգալու համար: Նրա մոտ այտուցվել է աջ ոտքի ծունկը, ինչի պատճառը հայտնի չէ, չնայած այդ կապակցությամբ հերթապահ բժիշկը զննել է ոտքը: Ֆիզիկական հյուծվածությունը արդեն այն աստիճան է որ էապես դժվարացնում է նաև խոսելու հնարավորությունը՝ ձայնը գրեթե լսելի չէ»,- ասվում է փաստաբանների տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փետրվարի 9-ին փոխվել է, նա կալանավորվել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ