Յոթ մարդ է զոհվել Շրի լանկայի հարավում բանտային ավտոբուսի վրա հարձակման հետեւանքով: Այս ասին հայտնում է «Սինհուան»:
Ոստիկանությունից հայտնել են, որ բանտային ավտոբուսի գնդակոծման հետեւանքով 7 զոհերի թվում է հանցավոր խոշոր խմբավորման ադամը: Ոստիկանության փոխանցմամբ՝ փոխադրամիջոցի վրա կրակողը մոտեցել է ավտոբուսին եւ կրակ բացել: Միջադեպի ժամանակ զոհվել են նաեւ բանտի 2 ծառայողներ:
Անցած 12 ամիսների ընթացքում սա բանտային ավտոբուսի վրա կրակելու երկրորդ դեպքն է: