News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանությունը ցանկանում է վարորդներին ազատել տույժերից՝ տուգանքների ուշացման պատճառով։ Այս մասին փետրվարի 27–ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը՝ ներկայացնելով փոփոխությունների նախագիծը վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում։

Այսպիսով, որքան էլ հետաձգվի տուգանքի վճարումը, վճարել պետք կլինի միայն հիմնական գումարը, հավելել է Եղիազարյանը։ Նա նշել է նաեւ, որ օրենքը հետադարձ ուժ չի ունենա եւ նախկինում կուտակված տուգանքները պետք է վճարել։

Այսպես, վերջին հինգ տարում ճանապարհային խախտումների համար կուտակվել է մոտ 1 մլրդ դրամի տույժ(2 մլն դոլարից քիչ ավելի)։ Այդ պարտքերը ենթակա են վճարման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ