News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Որքան էլ հայկական կողմը պատրաստ է խելամիտ փոխզիջումների, այնուամենայնիվ այս խնդրում ելակետային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը: Այդ մասին այսօր՝ փետրվարի 27-ին Բրյուսելում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ ասուլիսում:

«Այստեղ որեւէ այլ մոտեցում չի կարող լինել»,- նշել է նախագահը:

Նրա խոսքով, ղարաբաղյան համակարգությունը չունի ռազմական լուծում: «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ոչ միայն հռչակված է միջազգային հիմնարար փաստաթղթերով, այլեւ վաղուց արդեն ճանաչված եւ ամրագրված է հակամարտությամբ զբաղվող միակ մասնագիտացված կառույցի՝ ԵԱՀԿ ՄԽ խմբի համանախագահների բազմաթիվ հայտարարություններում: Ասել է, թե սա ոչ միայն Հայաստանի, այլեւ միջազգային հանրության հավաքական ընկալումն է հարցի շուրջ»,- նշել է Սարգսյանն ու հավելել. «Մենք շնորհակալ ենք հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Եվրամիության հավասարակշռված դիրքորոշման համար, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին վստահելու եւ աջակցելու համար:

Եվրամիությունը քաղաքակիրթ հարաբերություններ կառուցելու ուսանելի պատմություն է, հարեւանների միջեւ խնդիրները միասնաբար հաղթահարելու պատմություն է, ինչի կարիքը մենք այսօր ունենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ