News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Վանաձոր»  քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի  նախաքննությունը:

2016թ. նոյեմբերի 3-ին «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալից հաղորդում է ստացվել առ այն, որ 2015-2016 թվականներին «Վանաձոր» ՔԿՀ-ի պետն իրենից յուրաքանչյուր ամիս գումար է պահանջել եւ ստացել՝  երկարատեւ տեսակցություններ տրամադրելու համար, եւս 500 ԱՄն դոլար է պահանջել՝ տեխնիկատնտեսական բաժնում աշխատանքի տեղավորելու համար։

Բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում չեն հիմնավորվել դատապարտյալի կողմից մատնանշված հանգամանքները, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ նրա կողմից տրամադրված տեղեկությունների կեղծ լինելու, սուտ մատնություն կատարելու վերաբերյալ։

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ դատապարտյալը սուտ մատնություն է կատարել եւ ՔԿՀ պետին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ  մեղադրել՝  «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի իր խուցը պարբերաբար խուզարկելու եւ իրեն տեխնիկատնտեսական մասում աշխատանք չտրամադրելու պատճառով  վրեժխնդիր լինելու համար։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Ամենաշատ