News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ չորս բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով նախագահ Թրամփը դաշնային գերատեսչություններին կկարգադրի գալիք ֆիսկալ տարվա բյուջեն այնպես ձեւավորել, որ պաշտպանության նախարարության ծախսերը կտրուկ ավելանան, իսկ ներքին գործակալությունների ծախսերը կրճատվեն այնքան արմատականորեն, որ նա կարողանա պահպանել սոցիալական պաշտպանության ու անվճար բուժօգնության ծրագրերն անփոփոխ թողնելու իր խոստումը»,- գրում է The New York Times–ը։ «Բյուջեի սխեման կդառնա առաքին քայլն այն արշավում, որը սկսվել է այս շաբաթ, որպեսզի «վերբեռնվի» Թրամփի վարչակազմի՝ քաոսային վարկանիշը»,- նշում են հեղինակները։ Չորս բարձաստիճան չինովնիկների խոսքով (թերթը նրանց անունները չի նշում) Թրամփը պահանջում է կազմել այնպիսի բյուջե, որում Շրջակա միջավայրի պաշտպանության ու Պետդեպարտամենտի ծախսերը կկրճատվեն տասնյակ միլիարդավոր դոլարներով։

Թերթը նշում է ՝ սովորաբար բյուջեի նախնական սխեման հատուկ ուշադրություն չի գրավում ։ Բայց Թրամփի վերոնշյալ ծրագիրը «հաշվարկված է հսկայական ֆուրոր անելու համար, քանի որ նախագահը ձգտում է իրեն ցույց տալ որպես գործի մարդ»։

 Պարբերականի կարծիքով, բյուջեի սխեման, «հավանաբար զգալիորեն կփոխվի հանրապետականների կողմից՝ Ներկայացուցիչների պալատում ու Սենատում, նաեւ առարկությունների կարժանանա դեմոկրատ կոնգրեսականների կողմից»։ «Հաշվի առնելով դաշնային գերատեսչությունների դիմադրությունը, ծախսերը կտրուկ կրճատելու որոշ փորձեր գուցե կմեղմացվեն, դեռ մինչև  բյուջեի նախագիծը Կոնգրես ուղարկելը»,- ասվում է հոդվածում։

«Ոմն տեղեկացված աղբյուրի խոսքով, բյուջեի նախագիծը կազմելիս՝ Սպիտակ տան չինովնիկները առաջնորդվում են այն ենթադրությունով, որ ԱՄՆ ՀՆԱ-ի աճն այս տարի կկազմի 2․4 տոկոս։ Դա մի քիչ բարձր է ընթացիկ կանխատեսումներից, բայց մի քիչ ցածր է ընտրություններից առաջ Թրամփի խոստացած 3-4 տոկոսից։Աղբյուրը հավելել է, որ հաջորդ տարվա համար ՀՆԱ աճի հաշվարկային թիվը շատ քիչ է բարձրացված իրական ցուցանիշի համեմատ։  Դա նշանակում է, որ բյուջեն կազմելու գործընթացը չափից հեռու չի լինի տնտեսական իրականությունից»,- գրում է պարբերականը։ «Բյուջեի սխեման Թրամփին կտա հնարավորություն մի քիչ փոփոխություններ անել ծրագրում, որում գերիշխում են ռազմաշունչ հռետորաբանությունը ու միայն լայն շտրիխներով ուրվագծված քաղաքական որոշումները»,- նկատում է թերթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ