News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարավկորեական Lotte Group –ը որոշել է իր գոլֆի դաշտը տրամադրել ՀՀՊ THAAD համակարգի տեղակայման համար, հայտնում է «ՍԻնհուան»։

ՊՆ ներկայացուցիչը հայտնել է, որ նախարարությանը հայտնել են ՝ զինվորականների հետ հողատարածքներ փոխանակելու վերաբերյալ Lotte Group –ի որոշման մասին։

Lotte Group-ին է պատկանում Հարավային Կորեայի հարավ- արեւելքում գտնվող գոլֆի դաշտը։

Ավելի վաղ հայտնել էին, որ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը հայտարարել էր, որ «Չինաստանը կտրականապես դեմ է Կորեայի հանրապետությունում ՀՀՊ THAAD համալիրների տեղակայմանը ու անհրաժեշտ քայլեր կձեռնարկի իր շահերի պաշտպանության համար, ընդ որում այդ դեպքում պատասխանատվությունը ԿՀ-ինն ու ԱՄՆ-ինն է լինելու»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ