News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Peugeot ընկերությունը ներկայացրել է Instinct նոր կոնցեպտը։ Չորստեղանի ինքնակառավարվող շութինգ-բրեյքնունի առաջադեմ մուլտիմեդիա համակարգ, որն ունակ է «գուշակել» վարորդի պահանջները, նաեւ բետոնի բարակագույն շերտով ծածկված հատակ։ Ըստ Peugeot –ի՝  մետաքսանման ծածկույթը «ձեզ հրավիրում է լիցքաթափվել», փոխանցում է Motor–ը։

Կոնցեպտի մուլտիմեդիա համակարգն աշխատում է Internet of Things հարթակով ու օգտագործում Samsung Artik Cloud ամպային ծառայությունը։ Դրա օգնությամբ այն կարող է սինխրոնիզացվել օգտատիրոջ գաջետների՝ այդ թվում օրագրի նման առանձին հավելվածների հետ ու հիշել նրա նախապատվությունները ։ Ստացված տեղեկությունների օգնությամբ համակարգը նախապես կարգավորում է կլիմատ-կոնտրոլը, էլեկտրոնիկան կառավարող աշխատանքային ռեժիմը, նաեւ սալոնի լուսավորությունն ու նստատեղի դիրքը։

Միաժամանակ նավիգացիայի մեջ ավտոմատ կերպով ներբեռնվում են տեղեկություններ ծրագրված ուղեւորությունների մասին։ Մուլտիմեդիա համակարգի նորարարություններից է լինելու մարդու ֆինանսական վիճակը հասկանալու ունակությունը՝ եթե համակարգը օգտատիրոջ խելացի ժամացույցից կարդում է տեղեկություն այն մասին, որ նա ուղեւորությունից առաջ մարզադահլիճ է հաճախել՝  սալոնն ու մեքենայի տարբեր ֆունկցիաները կարգավորվում են նրա համար առավելագույն հարմարավետ երթեւեկությունն ապահովելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ