News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հաշտարար դատավորը ավտոարշավորդ Մարա Բաղդասարյանին եւս ութ տուգանք է նշանակել՝ 17 հազար ռուբլի ընդհանուր գումարով։ Այս մասին հայտնել է Մոսկվայի Սավելովսկի դատարանի մամուլի քարտուղար Կոնստանտին Տիմոշենկոն, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Նրա խոսքով, փետրվարի 27-ին դատավորը քննել է եւս ութ վարչական նյութ, որոնք կազմված են եղել Բաղդասարյանի նկատմամբ՝ վարչական պատժի կատարումից խուսափելու համար։ «Նյութերի քննման արդյունքում նշանակվել է 17 հազար ռուբլի ընդհանուր գումարով տուգանք»,- հայտնել է Տիմոշենկոն։

Դատական նիստին ավտոարշավորդը չի ներկայացել, նա միջնորդություն է ներկայացրել նյութերը իր բացակայությամբ քննելու մասին։ Դատարանի ներկայացուցչի խոսքով դատական նիստերի յոթ օրերի արդյունքում Բաղդասարյանին նշանակվել է 128 հազար ռուբլի ընդհանուր գումարով տուգանք։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ