News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Տուգանքները միտումնավոր չվճարողների հանդեպ ավելի խիստ միջոցներ են կիրառվելու։ Այս մասին ԱԺ-ում փետրվարի 27-ին ասել է արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։

Հիմա տուգանքը փոխարինվում է հանրօգուտ աշխատանքներով, եթե դատարանը հաստատում է,  որ իրավախախտը ի վիճակի չէ վճարել տուգանքը։ Բայց միտումնավոր չվճարելու դեպքում ավելի խիստ պատժամիջոցներ նախատեսված չեն։ Հիմա այն իրավախախտներին, ովքեր իրոք վճարելու գումար չունեն, առաջարկվում է պատժել տուգանքի յուրաքանչյուր հազար դրամի դիմաց 3-ական ժամ հանօգուտ աշխատանքներով, իսկ նրանց, ովքեր կարող են, բայց չեն ուզում վճարել՝ 5-ական ժամ։ Առավելագույն պատիժը կարող է կազմել 2200 ժամ աշխատանքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ