News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն հավատարիմ է ՀԱյաստանի հետ աշխատանքին, քանի որ համագործակցությունը համապատախանում է երկու կողմերի շահերին։ Այս մասին հայտնել է Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը Բյուսելում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո։

Նա ողջունել է Հայաստանի հետ համագործակցությունը՝ նշելով Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին Հայաստանի միացման 25-րդ տարեդարձը, որը գործընկերության հիմքն է։

Սթոլթենբերգը շեշտել է Հայաստանի կարեւոր ավանդը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ու ահաբեկչության դեմ պայքարի գործում։ Հայաստանը նաեւ իր ավանդն է ներդրել Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելությանը, ապահովելով կայունություն արեւմտյան Բալկաններում։ «Հայկական ստորաբաժանումները կայունություն են բերել այդ երկրներ, ապահովելով անվտանգություն»,- հավելել է նա։ Դաշինքի գլխավոր քարտուղարը գնահատել է Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի Building Integrity ծրագրին, որն ուղղված է զինված ուժերում կոռուպցիայի դեմ պայքարին, նաեւ այն առաջընթացը, որին Հայաստանը հասել է ՄԱԿ ԱԽ 1325 բանաձեւի իրականացման գործում, որն ուղղված է խաղաղության ու անվտանգության հարցերում կանանց դերակատարման բարձրացմանը։

ՆԱՏՕ-ն ու Հայաստանը մշակում են գործողությունների նոր ծրագիր, ու գլխավոր քարտուղարը տեսնում է սերտ համագործակցության հեռանկարներ ռազմական կրթության ու պաշտպանական բնագավառի բարեփոխումների ոլորտներում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Ամենաշատ