News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն առաջարկում է երկայացնել ստարտափ ձեռնարկություններին տրամադրվող հարկային արտոնությունների ժամկետը 3-ից մինչեւ 5 տարի։ Այս մասին ԱԺ-ում փետրվարի 27-ին հայտնել է տնտեսական զարգացման ու ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը, ներկայացնելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին պետական աջակցության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Օրենքը սկսել է գործել 2015-ից, ու հարկերի մեծ մասից ազատում է մինչեւ 30 աշխատակից ունեցող նոր ՏՏ ընկերություններին։ Նրանք վճարում են միայն 10 տոկոսանոց եկամտահարկը։ Օրենքի գործողության ժամանակ հարկային արտոնություններ են ստացել 178 ստարտափներ, որոնք ստեղծել են 865 աշխատատեղ։

Համեմատության համար ասենք, որ 2014-ին, երբ օրենքը դեռ ուժի մեջ չէր մտել, Հայաստանում 16 ՏՏ ստարտափ է ստեղծվել։ Այսպիսով, նոր օրենքի շնորհիվ, նոր ստարտափների թիվը 4-5 անգամ աճել է։ «Մենք ուրախ ենք նշել, որ ՏՏ մասնագետների մոտ աճում են ոչ միայն մասնագիտական, այլեւ գործնական հմտությունները։ Դա օգնում է ստեղծել ոչ թե առանձին ծրագրային կոդեր, այլ ավարտուն արտադրանք, ու արտահանել այն»,- հայտնել է փոխնախարարը։

Եվ այսպես,նշված 178 ստարտափների ընդհանուր շրջանառությունը կազմել է 3 մլրդ 993 մլն դրամ, դրա 90 տոկոսը արտահանմանն է բաժին ընկել։ Ձեռնարկությունները վճարել են 158․4 մլն դրամ եկամտահարկ։

Առաջարկվող մյուս փոփոխություններով՝ հարկային արտոնությունների կկարողանան հավակնել այն ստարտափները , որոնք «կողքից» բացում են գործող ընկերությունների աշխատակիցները։ «Մենք առաջվա պես թույլ չենք տալիս  գործող ձեռնարկությունների դուստր ընկերություններին արտոնություններ ստանալ։ Բայց եթե ձեռնարկությունը բացում է ոչ թե ընկերությունը, այլ դրա աշխատակիցը, ինքն իր համար, դրան մենք համաձայն ենք։ Նրանցից շատերը ուզում են սեփական գործ բացել, հիմնականում մեկ որոշակի արտադրանքի համար։ Դրա մեջ ոչ մի վատ բան չկա ՝ հակառակը։ Նոր նախագծերը նոր հարկեր են ու արտահանում»,- նկատեց Տարասյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ