News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանին` «Հաց բերողին», ազատ արձակելու պահանջով երթի մասնակիցները քիչ առաջ վերադարձան Ազատության հրապարակ: Երթի կազմակերպիչներից Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ անժամկետ նստացույց են անելու Ազատության հրապարակում:

«Մենք շարունակելու ենք նստացույցը, եւ ամեն օր ժամը 18:00-ից սկսած երթ ենք անելու` ի պաշտպանություն «Հաց բերողի»»,- ասաց Շահեն Հարությունյանը:

Նշենք, որ ցուցարարներն այսօր` փետրվարի 27-ին, երթով գնացին Գլխավոր դատախազության շենքի մոտ` պահանջելով ազատ արձակել Արթուր Սարգսյանին: Թեեւ երթի մասնակիցներից մի քանիսը ցանկանում էին այնուհետեւ գնալ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, ցուցարարներն այնուամենայնիվ վերադարձան Ազատության հրապարակ:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ է հայտարարել եւ պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանքը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ