News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլից երկու ամիս առաջ ցենտրիստ թեկնածու Էմանուել Մակրոնը վստահաբար երկրորդ տեղն է զբաղեցնում հարցումներում՝ կրճատելով տարբերությունը առաջատար Մարին Լե Պենի հետ։ Ըստ վերջին հարցումների՝ էկոնոմիկայի նախկին նախարարը Ազգային ճակատի առաջնորդից ընդամենը 2 տոկոսով է հետ մնում։ Մակրոնի կողմնակիցները հույս ունեն, որ նա կկարողանա հենց առաջին փուլում առաջ անցնել Լե Պենից։ Իսկ աջերի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը, կարծես կորցնում է երկրորդ փուլ դուրս գալու իր հնարավորությունները։

Այս տվյալները վկայում են նախընտրական քարոզչության հնարավոր բեկումի մասին։ Մինչեւ վերջերս սոցիոլոգները վստահ էին, որ Մարին Լե Պենն է լինելու առաջատար առաջին փուլում՝ ստանալով 24-25 տոկոս ձայն, իսկ Ֆիյոնն ու Մակրոնը գրեթե հավասար հնարավորություններ ունեին։ Նրանց վարկանիշը տատանվում էր 20 տոկոսի սահմանում։ Հիշեցնենք, որ Ֆրանսուա Ֆիյոնը հունվարի վերջին հայտնվել էր քաղաքական սկանդալի կենտրոնում, ինչից նրա վարկանիշը սկսել է նվազել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ