News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ում ծայրաստիճան մտահոգված են Մոսուլի արեւմտյան թաղամասում տիրող հումանիտար իրավիճակով, որտեղ շարունակվում է ԻՊ զինյալներից  քաղաքի ազատագրման ռազմական գործողությունը։ Պարենամթերքի համաշխարհային ծրագրից հայտնել են, որ քաղաքի արեւմտյան մասում, որը դեռ մասամբ ԻՊ վերահսկողության տակ է, մոտ 750 հազար բնակիչ կա, հայտնում է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը։

Մոսուլի արեւմուտքում իրավիճակի մասին հավաստի տեղեկությունները սահմանափակ են։ ՊՀԾ աշխատակիցներին հաջողվել է կապվել ընտանիքների հետ, որոնք քաղաքի ներսում են։ Նրանք հայտնում են, որ պարենամթերքը չափից թանկ է ու քիչ։ Բացի դրանից բնակիչները վախենում են դուրս գալ տներից, ինչը նույնպես սահմանափակում է գոնե երեխաների համար սննդամթերք հայթայթելու հնարավորությունները։

ՊՀԾ աշխատակիցները հետեւում են ռազմական իրավիճակին ու պատրաստ են առաջին իսկ հնարավորության դեպքում անհապաղ օգնություն ցուցաբերել բնակիչներին։

Իրաքում ՊՀԾ տնօրեն Սալի Հեյդոկը կոչ է արել հակամարտության բոլոր կողմերին անհապաղ անարգել մուտք ապահովել հումանիտար օգնության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ