News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Քաղաքացիների մեծ մասը Մեծ Պահքի շրջանում պասին չի հետեւում: Փետրվարի 27-ին, Մեծ Պահքի առաջին օրը NEWS.am-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե հետեւում են արդյոք նրանք պասին, գիտեն պասի խորհուրդը, եւ որն է պասին հետեւելու նրանց նպատակը:

Պարզվում է՝ մեր քաղաքացիներից շատերը գիտեն պաս պահելու առավելությունները, թերությունները, խորհուրդը, սակայն տարբեր պատճառներով պաս պահելուն ոչ բոլորն են համաձայն:

«Կարծում եմ, որ առաջին հերթին մարդ պետք է պաս պահի ու մաքրագործվի հոգու պասի միջոցով եւ ամեն օր, ոչ թե 40»,-նշեց քաղաքացիներից մեկը:

«Շաքարային դիաբետ ունեմ, չեմ կարող պահել, սակայն նախկինում պահել եմ»,-նշեց մյուսը:

Հարցին, թե ինչ է տվել նրանց պաս պահելը, հարցվածները մեծ մասը նշեց դրա օրգանիզմի համար օգտակարության մասին:

«Մարդ իրեն ավելի թեթեւ է զգում, օրգանիզմն է մաքրվում: Պետք չէ նորաձեւ լինելու համար պահել, պահեք ձեզ համար»,-ասաց տարեց մի քաղաքացի:

«Շատերը միայն նիհարելու համար են պաս պահում: Ճիշտ է, այն շատ օգտակար է օրգանիզմի, մարմնի համար, սակայն պետք չէ մոռանալ հոգեւոր օգուտի մասին »,-նշեց քաղաքացիներից մեկը:

Տպել
Ամենաշատ