News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2017-ի գարնանը Հայաստանում կանցկացվի նանոտեխնոլոգիաների հայ- իրանական ֆորում։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է տնտեսական զարգացման ու ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը։

Նա նշել է, որ վերջերս Իրան էր այցելել հայկական պատվիրակության հետ ու կարողացել է գնահատել այդ երկրի ձեռքբերումները նանոտեխնոլոգիաների ոլորտում։ «Մենք շատ տպավորված ենք։ Ճիշտ է, զգացվում է ֆունդամենտալ մասի պահանջ։ Եվ դա հենց այն խորշն է, որը կարող են զբաղեցնել մեր մասնագետները։ Իսկ մենք հիմա ունենք լավ հետազոտողներ, բայց քիչ են գործող նախագծերը։ Մենք կարող ենք միավորել մեր ուժեղ կողմերը»,- նկատեց Տարասյանը։

Փոխնախարարի հետ միասին Իրան էին այցելել նաեւ Ռուս- հայկական համալսարանի մաթեմատիկայի ու տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Էդուարդ Ղազարյանը ու գիտության հարցերով պետական հանձնաժողովի ներկայացուցիչները։ Նրանք իրանցի գործընկերներին ներկայացրել են Հայաստանում տեսական մշակումների մակարդակը։

Իրանում հյուրերին ցույց են տվել Շարիֆ համալսարանը՝ երկրի առաջատար տեխնոլոգիական բուհերից մեկը, որը համագործակցում է ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ։ Ցույց են տվել նաեւ նանոտեխնոլոգիաների դպրոցական լաբորատորիաները՝ մոտավորապես նույնը, ինչ հիմա Հայաստանում անում են ռոբոտեխնիկայի ոլորտում։

Այցի ընթացքում նախաստորագրվել է նանոտեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին հուշագիր։ Ակնկալվում է, որ այն կստորագրվի Հայաստանի վարչապետի՝ Իրան կատարելիք այցելության ժամանակ։ Այն կստորագրեն Հայաստանի տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարն ու Իրանի փոխնախագահը, որը համակարգում է նանոտեխնոլոգիաները։ Հայկական կողմից արդեն կան առաջարկներ գործողությունների ծրագրի վերաբերյալ։

«Դրանից հետո մենք ուզում ենք անցկացնել ոլորտային բիզնես ֆորում՝ կամ Գյումրիում, կամ Երեւանում։ Ամենայն հավանականությամբ մինչեւ 2017-ի ապրիլ»,- հայտնել է Տարասյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ