News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀԿ շտաբում մշակվել են մաքսիմում եւ մինիմում ծրագրեր. ըստ մաքսիմումի, իրենք պետք է «խփեն» այնքան, որ կարողանան միայնակ կառավարություն ձեւավորել. դա կազմում է մոտավորապես 60 տոկոս: Իրականության ոլորտի՞ց է սույն պլան «ա»-ն` հարցրինք ՀՀԿ «ծերակույտի» ներկայացուցչին:

«Լիովին. նախ` եթե նկատեք, թե ռեյտինգային ինչ համամասնությամբ է մասնակցում ՀՀԿ-ն մարզերում եւ Երեւանում, ի դեպ` հենց Երեւանն է մեր հիմնական ջոկերը, ապա կհասկանաք, որ ամբողջովին իրականանալի խնդիր է դրել կուսակցությունն իր առջեւ»: Իսկ սեփական թիմի միսկրծոցին, ընդոտնումներն ու փորթափոցին նո՞ւյնպես հաշվարկվել են «կուսակցության» կողմից: «Հույս չունենաք. ընտրատարածքները քարտեզագրվել են, յուրաքանչյուրն իր թաղի, փողոցի համար պատասխանատու է լինելու. ամեն բան կախված է ճիշտ վերահսկումից»: Ինչ վերաբերում է մինիմում ծրագրին, ապա ՀՀԿ-ում ասացին, որ այլ ուժերի հետ, բացի դաշնակցությունից, կոալիցիա չի կազմվելու: Դաշնակցականնե՞րն ինչքան են «խփելու»: «Ինչքան ժողովուրդը ձայն կտա»,- «արդարադատորեն» ասաց «ծերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ