News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 28-ին, ժամը 01:31-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի «Հարսնաքար» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել Արփա գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 109-րդ կմ-ում՝ «Հարսնասար» ռեստորանի մոտակայքում, «Mercedes C class» մակնիշի 34 RM 288 պետհամարանիշի (վարորդ՝ 33-ամյա Զոհրաբ Զ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել Արփա գետը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը եւ ուղեւոր՝ 25-ամյա Գեւորգ Ն.-ն ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից եւ հայտնվել գետի հակառակ ափին:

Փրկարարները տուժածներին տեղափոխել են գետի մյուս ափ եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Տուժածները հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ