News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սյունիքում մարզում այսօր` փետրվարի 28-ին, գրանցված երկրաշարժի հետեւանքով Կապանում եւ Գորիսում տուժածներ եւ ավերածություններ չկան:

NEWS.am-ի հետ զրույցում Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հայտնեց, որ լուրջ վնասներ, ավերածություններ չկան:

«Բոլոր հաստատություններում տարհանել ենք երեխաներին, հետցնցումներ են եղել, հիմա արդեն դասերը նորմալ հունով ընթանում են»,- ասաց Աշոտ Հայրապետյանը:

Գորիսում նույնպես հանգիստ է: Քաղաքապետ Վաչագան Ադունցի խոսքով` թեեւ այս պահին ցնցումներ չկան, իրենք որոշել են դպրոցների աշակերտներին տուն ուղարկել:

«Դասերը ժամանակավորապես դադարեցվել են, երեխաներին տուն ենք ուղարկել»,- նշեց նա:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության`  փետրվարի 28-ին տեղական ժամանակով ժամը 10:17-ին (Գրինվիչի ժամանակով` 06:17) Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.240 և արևելյան երկայնության 46.380 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Կապան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 5 բալ, Գորիս և Քաջարան քաղաքներում՝ 4-5 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժին հաջորդել է 3.3 մագնիտուդ ուժգնությամբ մեկ հետցնցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ