News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Լեւոն Յոլյանն ընտրվեց Վերահսկիչ պալատի նախագահ: Այս մասին այսօր` փետրվարի 28-ին, խորհրդարանում հայտարարեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը:

Յոլյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 99 պատգամավոր, երկու քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Ներկաները ծափահարությամբ ողջունեցին Լեւոն Յոլյանի նշանակումը:

Նշենք, որ Լեւոն Յոլյանը եղել է Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ, էներգետիկայի նախկին նախարար: Նա այս պահին հանդիպումներ է ունենում Ազգային ժողովի խմբակցությունների հետ` ներկայացնելով իր մոտեցումները Պալատի գործունեության հետ կապված: Առաջին հանդիպումն անցկացվել է ԲՀԿ խմբակցության հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ պատճառաբանելով, որ պատրաստվում է գլխավորել Գագիկ Ծառուկյանի գլխավորած  դաշինքի նախընտրական շտաբը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ