News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը դեմ է տարածքային ցուցակներով ընտրակարգին: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է նա՝  անդրադառնալով թեկնածուների միջեւ բախումներին:

«Եթե լինեմ ազնիվ, այդ նախագծի քննարկման ժամանակ ես եղել եմ այն անձանցից, որը դեմ է եղել։ Հիմա ունենք այն ինչ ունենք», - ասաց Կարեն Կարապետյանը։

Նրա կարծիքով` նման համակարգը կարող է լարվածություն մտցնել հանրության շրջանում. «Ժողովուրդը սոված վիճակում կարծես, թե էլ խնդիր չունի, սաղս գնացել ենք, կոպիտ ասած՝ սաղին իրար դեմ ենք հանելու։ Հակասություններ լինելու են։ Մենք թողելու ենք գնանք, էլի հանգիստ ստեղ նստենք, մարդիկ իրար թշնամի են դառնալու»:

ՀՀԿ-ական պատգամավորը, խոսելով ընտակաշառքի մասին՝ հորդորեց բոլորին վերցնել գումարը, բայց փոխարենը կարող են ընտրել նրան, ում իսկապես ցանկանում են:

Ինչ վերաբերում է հանրության` իշխանության նկատմամբ ունացած դժգոհությանը, պատգամավորը նշեց, թե  հանրությունը դժգոհ է բոլոր քաղաքական ուժերից. «Պատճառները հասկանալի են, որովհետեւ լինում են պատվիրված ընդդիմություններ, որոնք գնում են հանրությանը սուտ խոստումներ են տալիս, գալիս են այստեղ մեկ այլ դաշտում են աշխատում իբրեւ ընդդիմություն, բայց մեկ այլ բան են անում։ Հանրությունը կամաց-կամաց այս ամենը հասկանում է»:

Կարեն Կարապետյանը համոզված է, որ Լոռու մարզում իր առաջադրվելը, չի խանգարի իր  կուսակից Վահրամ Բաղդասարյանին, ավելին` նա գտնում է, որ  ոչ պայքար է եղել, ոչ էլ կլինի:

«Ես  Վահրամ Բաղդասարյանի տարածք չեմ ներխուժել, չնայած որ Վանաձորում վերջերս եղել եմ միայն մեկ անգամ, բայց համոզված եմ, դաշտը ազատ է, եւ բոլորը պայքարում են իրենք իրենց համար, եւ ոչ թե իրար դեմ:Ես քարոզչություն իրակացնելու եմ բոլոր այն տեղերում որտեղ հարմար եմ գտնում, մնացած կուսակցությունները, անհատները նույնպես կարծում եմ կսկսեն այնտեղից, որտեղ իրենց նպատակահարմար է: Իմ սկզբունքը հետեւյալն է, անձամբ ես որեւէ մեկի դեմ չեմ աշխատել, եւ այդ սկզբունքի վրա խարսխված կլինի իմ մոտեցումը: Ներկայացնելու եմ այն, ինչ արել ենք այս տարիների ընթաքցում, այսօրվա տեսլականը, անցյալը, իմ կարողությունների շրջանում, մակրոառումով ինչպես եմ պատկերցնում իմ աշխատանքը վաղը: Վանաձորն ամբողջ Լոռին չի, դեռ 120 գյուղեր ու քաղաքներ կան: Բոլորս մարդավարի, նորմալ պետք է գնանք ընտրությունների եւ այդ մեսիջը ուղարկելու եմընտրողներին, հանրությանը չպետք է բեւեռացնել, ընտրությունը՝ ընտրություն, մանդատը՝ մանդատ, ոչ մի մանդատ արժեք չունի, եթե հանրությանը բեւեռեցանենք, պատկերացնում եք զարգացումները ինչ կլինի հետո»,-ասաց նա:

Հանրապետական պատգամավորը չի հերքում` ՀՀԿ-ից այս պահին հանրությունը լուրջ դժգոհույուն ունի: Նա չբացառեց, որ այդ դժգոհությունը կարող է արտացոլվոլ խորհրդարանական ընրությունների ժամանակ` ազդելով ձայների վրա:

«Չկա մի երկիր, որ իր իշխանությանը սիրի՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառբներով։ Օբյեկտիվ պատճառը՝ տարիներ շարունակվող մասայական թալանն է։ Նման մարդկանց ձեռքերը պիտի բռնել։ Պետական ինստիտուտներում այդպիսի մարդիկ պետք է տեղ չունենան։ Ուզում են լավ ապրեն, խելոք են, կա բիզնես դաշտ, խնդրեմ, գնացեք ձեր ուղեղն ու պոտենցիալը, դրեք այնտեղ ոչ թե պետական ռեսուրսներն ու գործիքնեը ձեր անձնական շահերը սպասարկելու համար օգտագործեք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ